
Գերմանական ավիացիան առաջին անգամ մասնակցել է Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ ռազմական գործողություններին

Գերմանիան երեկ գիշեր առաջին անգամ մասնակցել է Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերի ռմբակոծմանը: Բունդեսվերի լիցքավորիչ ինքնաթիռը հինգժամյա թռիչքի ժամանակ լիցքավորել է միջազգային կոալիցիայի կործանիչները, որոնք օդային հարվածներ են հասցրել ջիհադիստներին, հայտնել է Deutsche Welle-ն՝ հղում կատարելով Գերմանիայի զինված ուժերի հրամանատարությանը:
Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարող միջազգային ուժերին միանալու որոշումը Գերմանիայի իշխանությունները կայացրել են ի պատասխան Փարիզում ահաբեկչությունների:
Դեկտեմբերի 4-ին Գերմանիայի խորհրդարանը հավանության էր արժանացրել ռազմական օպերացիային Tornado հետախուզական ինքնաթիռների, լիցքավորիչ ինքնաթիռի ու մինչև 1200 զինծառայողի մասնակցությունը:
Առաքելության մանդատը նախապես սահմանափակվել է 1 տարով: