
«Մանչեսթեր Յունայթեդը» առաջարկություն է արել Գվարդիոլային

ESPN FC-ն տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը շարունակում է բանակցությունները` «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ:
Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը, ամենայն հավանականությամբ. կլքի թիմը 2016թ. ամռանը, ակումբի հետ պայմանագրի լրանալուց 1 տարի առաջ` անբավարար արդյունքների պատճառով: Ավելի վաղ հոլանդացի մասնագետի առջև խնդիր էր դրվել՝ դուրս գալ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, կամ նվաճել չեմպիոնական տիտղոսն Անգլիայում: Սակայն Չեմպիոնների լիգայից թիմի դուրս մնալուն հետևեց պարտությունը «Բորնմուտից»` Պրեմիեր լիգայում:
Ակումբին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն արագացնում է բանակցությունները Գվարդիոլայի հետ` առաջարկելով իսպանացուն համաձայնագիր` բարելավված պայմաններով: Գվարդիոլայի ընթացիկ պայմանագիրը «Բավարիայի» հետ նույնպես նախատեսված է մինչև 2016թ. հունիսը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը