«էլ ոնց կլինի՜, իրենց պապական աթո՞ռն էր, ի՞նչ էր». Սեյրան Սարոյանը՝ 2017թ. ընտրություններում ՀՀԿ-ի հավանական պարտության մասին

Այսօր Ազգային ժողովում լրագրողները գեներալ Սեյրան Սարոյանից հետաքրքրվեցին, թե հիմա ով է լինելու Հայաստանը հաջորդ նախագահը:

Ի պատասխան՝ Ս. Սարոյանն այսպես պատասխանեց. «Այ ցավդ տանեմ, կորշեն էլի, կգա վախտը՝ կիմանանք, Ազգային ժողովի ընտրություններ կլինեն, կտեսնենք՝ հլը ով է կրում, ըտենց հեշտ չի, է»:

Հարցին՝ բա որ ՀՀԿ-ն «չկրե՞ց», Սեյրան Սարոյանն այսպես պատասխանեց. «Չկրեց, չկրեց, էլ ոնց կլինի՜, իրենց պապական աթո՞ռն էր, ի՞նչ էր, կկրվեն՝ թող գնան իրենց տներ, թող գնան ուրիշ գործով զբավեն»:

Հարցին՝ պատգամավորն ուրիշ ի՞նչ գործով պետք է զբավի, գեներալը պատասխանեց, որ խելոք մարդիկ են, մի բան կանեն՝ «թող բիզնեսով զբաղվեն»: Այն հարցին էլ, թե ինչի հիմա չե՞ն զբաղվում, Ս. Սարոյանն այսպես արձագանքեց. «Է, ասուն են՝ չեն զբաղվում: էն ժամանակ էլ թող գնան՝ զբաղվեն: Քյասիբ չեն, ամեն մեկն էլ մի բան ունի, այ տնաշեն, կոշտ նստել քարի դադն ա լացում»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս