Բաժիններ՝

«Հաջորդ ամիս կխոսենք Մխիթարյանի պայմանագրի երկարաձգման մասին». Ռայոլա

Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հայտնել է, որ հաջորդ ամիս կսկսվեն բանակցություններ վարվել Հենրիխ Մխիթարյանի պայմանագրի երկարաձգման շուրջ:

«Մխիթարյանը ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում։ «Բորուսիայի» ներկայացուցիչների հետ կքննարկենք և կտեսնենք, թե ինչ կլինի։ Հաջորդ ամիս կխոսենք Մխիթարյանի պայմանագրի երկարաձգման մասին: Նա այն խաղացողներից չէ, ով ակումբ է փնտրում երկրի կամ գումարի համար, այլ որոշում է կայացնում՝ միայն ելնելով այն հանգամանքից, թե որտեղ կարող է զարգացնել իր տաղանդը»,- նշել է Ռայոլան «Bild»-ի հետ զրույցում:

«Բորուսիայի» և Մխիթարյանի պայմանագիրն ավարտվում է 2017 թվականի ամռանը։

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս