
Նախկինում լավագույնը Յոհան Կրոյֆն էր, իսկ հիմա՝ Լիոնել Մեսսին

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան կոմպլիմենտ է հղել արգենտինացու հասցեին:
«Անցյալի մեծագույն ֆուտբոլիստների նկատմամբ ամբողջ հարգանքով հանդերձ, Մեսսին նրանցից ավելի լավն է: Ամեն ինչ պետք է դիտարկել ժամանակային կոնտեքստում:
Իմ կումիրը միշտ եղել է Յոհան Կրոյֆը: Ես նրան միշտ համարել եմ ոչ միայն մեծագույն ֆուտբոլիստ, այլ նաև մեծագույն անձնավորություն: Դա իր ժամանակն էր, իր պահն էր, և նա լավագույնն էր աշխարհում: Իմ կարծիքով՝ լավագույնն էր պատմության մեջ:
Լեոն, երբ եկավ ժամանակը, դարձավ լավագույնն աշխարհում և լավագույնը պատմության մեջ: Նա միայն անհատական տաղանդավոր ֆուտբոլիստ չէ: Նա ավարտում է հարձակումները և գոլեր է խփում: Բայց նա նաև շատ բան է անում խաղընկերների համար: Վստահ եմ, Լեոն կնվաճի «Ոսկե գնդակը»»,- ասել է Լապորտան Goal.com-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը