«Մանչեսթեր Յունայթեդում» ես ոչինչ եմ անում, ուղղակի հանձնարարություններ եմ տալիս և շատ փող եմ վաստակում. Լուի Վան Գալ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը խոստովանել է, որ ակումբում աշխատանքի մեծ մասն իր օգնականներն են կատարում:
«Մարզչական գործում ես նորարար եմ: Ես շատ բան եմ փոխել: Ես առաջինն եմ սկսել նոութբուք օգտագործել, հիմա բոլորն օգտագործում են այն: Ես առաջինն եմ մարզումների ժամանակ տեսագրություն օգտագործել:
Ես այն ժամանակներից եմ, երբ մարզիչը զբաղվում էր ամեն ինչով: Հիմա ես մարզիչ եմ, բայց ես ունեմ սպորտային գիտության բաժին, սկաուտների շտաբ, բժշկական ֆակուլտետ, ես օգնականներ ունեմ և ես ոչինչ չեմ անում: Ես ուղղակի հանձնարարություններ եմ տալիս և շատ գումար եմ վաստակում»,- Վան Գալին է ցիտում The Guardian-ը:
Լուի Վան Գալի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կազմում է 10 մլն եվրո:
Անգլիայի առաջնության 12 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 24 միավորներով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը