
Եվրո-2016-ի տեղափոխումը թուլություն կլինի

«Յուվենթուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդն իր կարծիքն է հայտնել Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով Եվրո-2016-ի հնարավոր տեղափոխման մասին:
«Խաղերի տեղափոխման մասին մտածելն աբսուրդ է: Մենք պետք է ուշադիր լինենք, պետք է կազմակերպված լինի մաքսիմալ անվտանգություն, բայց մենք պետք է խաղանք:
Դա կարևոր է, որովհետև դա դրական ազդանշան կլինի: Եթե մենք հրաժարվենք խաղալուց, դա բացասական ազդանշան կլինի:
Մենք չպետք է մտածենք Եվրո-2016-ի տեղափոխման կամ այլ երկրում անցկացնելու մասին: Դա հիմարություն է և դա կդիտվի՝ որպես թուլություն:
Ես վստահ եմ, որ ամռանը տեղի կունենա հոյակապ Եվրոպայի առաջնություն, և այն բացարձակ անվտանգ կլինի»,- ցիտում է Նեդվեդին Tuttosport-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը