
Լիոնել Մեսսին լավագույնն է ֆուտբոլի պատմության մեջ, բայց նա այդքան լավը չէր լինի, առանց Ռոնալդուի

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Խավին արգենտինացուն համարում է ավելի թիմային ֆուտբոլիստ:
«Պելեն և Մարադոնան մեծ ավանդ են ներդրել խաղի մեջ և փոխել են ֆուտբոլը: Բայց այն ժամանակվանից ֆուտբոլը զարգացել է ֆուտբոլիստները ֆիզիկական տակտիկական և տեխնիկական տեսակետից ավելի ուժեղ են դարձել: Հիմա պատմության մեջ ֆուտբոլն իր ամենալավ շրջանն է ապրում, իսկ Մեսսին առանձնանում է մյուսներից:
Լեոն լավագույնն է ֆուտբոլի պատմության մեջ, բայց նա այդքան լավը չէր լինի առանց Ռոնալդուի: Կարծում եմ, առանց նրա Մեսսին այդքան «Ոսկե գնդակ» չէր նվաճի: Ռոնալդուն նույնպես: Տարբերությունը միայն նրանում է, որ Մեսսին ավելի թիմային ֆուտբոլիստ է, չնայած Կրիշտիանուն ինչպես և նա գերազանց ռմբարկու է հանդիսանում»,- ասել է Խավին ESPN-ին տված հարցազրույցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը