Մալիում ահաբեկիչները պատանդ են վերցրել 170 մարդու. նախնական տեղեկություններով՝ կա 9 զոհ

Մալիի մայրաքաղաք Բամակոյում անհայտ անձինք կրակ են բացել Radisson Blu հյուրանոցում: Նրանք պատանդ են վերցրել հյուրանոցում գտնվող շուրջ 170 մարդու, որոնցից 30-ը հյուրանոցի աշխատակիցներն են: Ահաբեկիչները, պարզվում է՝ գիշերել են հյուրանոցում, իսկ առավոտյան նրանց են միացել ևս երկուսը, որոնք հյուրանոցին մոտեցել են դիվանագիտական մեքենայով: Այս մասին, Lifenews-ի փոխանցմամբ՝ գրում է տեղական մամուլը:

Վերջին տվյալներով, հյուրանոցում գտնվում է 10 ահաբեկիչ: Հայտնի է նաև, որ կա 9 զոհ և մեկ տասնյակից ավելի վիրավորներ: RTL ռադիոկայանի հաղորդմամբ՝ դեպքի վայր է ժամանում Ֆրանսիայի ոստիկանությունը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30