Վերջին 10 տարվա լավագույն դարպասապահները՝ ըստ Բուֆֆոնի
«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնն ասել է, թե ում է համարում արդի ժամանակների լավագույն դարպասապահներ:
«Իմ ժամանակաշրջանի լավագույն դարպասպահն է հանդիսանում Կասիլյասը: Նա միշտ շատ լավ է խաղացել իր ձեռքերով:
Մարդիկ լավագույնների թվին են դասում Լև Յագինին, Ռիկարդո Զամորային, Դինո Զոֆին, Զեփ Մայերին և Գորդոն Բենքսին:
Իսկ եթե ընտրենք իմ ժամանակաշրջանի լավագույններիոն, ես կնշեմ Շմեյխելին, Ձենգին, Պալյուկին և Սուբիսարետային:
Վերջին 10 տարիներին լավագույնն են հանդիսանում Չեխը և Կասիլյասը: Իսկ վերջին 3 տարում` Նոյերը»,- ասել է Բուֆֆոնը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը