Բաժիններ՝

Կրիշտիանու Ռոնալդուն գտնվում է այն տարիքում, երբ պետք է հեռանա «Ռեալից»

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան կարծում է, որ պորտուգալացի հարձակվողը արդեն պետք է մտածի այնպիսի ակումբի մասին, որտեղ նրան ավելի շահավետ պայմանագիր կառաջարկեն:

«Ռոնալդուի տրանսֆերի մասին լուրերը ինձ չեն զարմացնում: Կարծում եմ, Կրիշտիանուն գնտվում է կարիերայի այնպիսի փուլում, երբ արժե քննարկել բոլոր տարբերակները: Հիմա շատ լավ պահ է շուկայում: Կլինեն շատ սեփականատերեր, որոնց հնարավոր է կհետաքրքրի Ռոնալդուն:

Նա երկար տարիներ է անցկացրել Մադրիդում և հնարավոր է, հիմա այլ ճանապարհով գնա: Ֆուտբոլիստները ձգտում են ավելի շահավետ պայմանագրերի: Տարբերակներ կան և նա գտնվում է տրանսֆերի համար համապատասխան տարիքում»:

Լապորտան ավելացրել է նաև, որ Ռոնալդուն զիջում է Մեսսիին և ոչնչով առավել չէ Նեյմարից:

Կարդացեք նաև

«Լեոն լավագույնն է աշխարհում: Նա այլ մակարդակի վրա է գտնվում: Նրանից հետո գալիս են մի խումբ հետևորդներ, որոնց շարքում են Նեյմարն ու Կրիշտիանուն: Նեյմարը շատ լավ ֆուտբոլիստ է, որն ավելի լավը կդառնա»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է AS-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս