
Դերասանուհին պետք է ենթարկվի ողնաշարի բարդ վիրահատության. «Էրեբունի» բժշկական կենտրոն

Վթարի ենթարկված դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանը այսօր տեղափոխվել է հիվանդասենյակ: «Էրեբունի» բժշկական կենտրոնից 168.am-ին հայտնեցին, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, դերասանուհին պետք է ենթարկվի ողնաշարի բարդ վիրահատության, ինչ համար անհրաժեշտ է մետաղական հարթակ, որը պետք է ձեռք բերի հիվանդը կամ հիվանդատերը:
Միաժամանակ «Էրեբունի» բ/կ-ից հայտնեցին, որ դերասանուհու վիրահատության հետ կապված որևէ ֆինանսական խնդիր չկա, քանի որ խնդիրն առաջացել է ավտովթարի հետևաքնով, և կենտրոնը սպասում է համապատասխան մարմինների եզրակացությանը՝ գումարի փոխհատուցման հարցում:
Հիշեցնենք, որ դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանը վթարի է ենթարկվել 10 օր առաջ: