Բաժիններ՝

«Երբ խաղադաշտ է դուրս գալիս Օզբիլիզը, ուզում եմ հարցնել մարզիչներին` դուք իսկապե՞ս ուզում եք հաղթել այս խաղը». Վլադիմիր Յանկո

Советский Спорт-ը մեջբերում է «Դինամո-Կազանի» գնդակով հոկեյի ակումբի մարզական տնօրեն Վլադիմիր Յանկոյի խոսքերը, ով քննադատել է Հայաստանի հավաքականի ու Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիզին:

Յանկոն հեգնական է խոսել մոսկովյան ակումբի կազմի մասին՝ նշելով, թե չի հասկանում՝ որտեղից են հայտնվում ֆուտբոլիստները:

«Մարզիչն աշխատում է այն ֆուտբոլիստների հետ, ովքեր եղել են կազմում: Հնարավոր է, որ նա, օրինակ, Օզբիլիզին մոտիկ էլ չէր թողնի կազմին: Ինձ համար ծիծաղելի է, երբ Օզբիլիզը խաղադաշտ է դուրս գալիս: Ուզում եմ հարցնել մարզիչներին` դուք իսկապե՞ս ուզում եք հաղթել այս խաղը»,- նշել է Յանկոն:

Սիրարփի Աղաբաբյան

http://c8.alamy.com/comp/B92TH0/vladimir-yanko-the-head-coach-of-the-russian-ball-hockey-national-B92TH0.jpg

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս