Բաժիններ՝

Ռոնալդոն 3 մարզական կենտրոն կբացի Չինաստանում

Marca-ն տեղեկացնում է, որ լեգենդար բրազիլացի հարձակվող Ռոնալդոն արագացված տեմպերով կբացի 3 մարզական կենտրոն Չինաստանում: Դեռ սեպտեմբերին Ռոնալդոն հայտնել էր, որ մոտակա տարիներին մտադիր է ընդհանուր առմամբ կառուցել 30 կենտրոն: Առաջին դպրոցները կհայտնվեն Չինաստանում, Շանհայում ու Մյանյանում՝ արդեն դեկտեմբերին:

Ռոնալդոն հույս ունի, որ դա կօգնի Չինաստանում ֆուտբոլի զարգացմանը: Բրազիլացին սատարում է Չինաստանի կառավարության այն գաղափարը, ըստ որի՝ պետք է Չինաստանում   անցկացնել աշխարհի առաջնությունն ու ազգային թիմը միջազգային հարթակում դարձնել մրցունակ:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս