Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում Վարդիի նկատմամբ

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդիի նկատմամբ: Ինչպես հաղորդում է Star Sunday-ը, 28-ամյա անգլիացու ծառայություններով անձամբ հետաքրքրված է «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը:

Ինչպես հաղորդում է աղբյուրը, մանչեսթերյան ակումբը պատրաստ է հարձակվողի համար առաջարկել 15 մլն ֆունտ: Գործարքը կարող է տեղի ունենալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Վարդիի նկատմամբ «Ռեալի» և «Բարսելոնայի» հետաքրքրության մասին:

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը ԱՊԼ-ի 13 խաղերում խփել է 12 գնդակ: «Լեսթերի» հարձակման առաջատարը ճանաչվել է հոկտեմբերի ամսվա Լիգայի լավագույն ֆուտբոլիստ:

Ինչպես նաև Վարդին հանդիսանում է «Լեսթերի» այս մրցաշրջանի լավագույն ռմբարկուն: 13 խաղում նրա հաշվին գրանցվել է 12 խփած գնդակ և 1 գոլային փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս