«Այնպիսի մարզչի հետ, ինչպիսին Բենիտեսն է, «Ռեալը» ոչինչ չի նվաճի». Ռոնալդուն՝ Պերեսին
Ինչպես հաղորդում է El Confidencial-ը, «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շատ դժգոհ է, որ աշխատում է Ռաֆայել Բենիտեսի ղեկավարության ներքո:
Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը վստահ է, որ Բենիտեսը հարմար մասնագետ չի հանդիսանում «սերուցքայինների» համար, ինչի մասին և ասել է Թագավորական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին:
«Այս մարզչի հետ մենք ոչինչ չենք հաղթի»,- խորհուրդ է տվել Ռոնալդուն:
Ընթացիկ մրցաշրջանի ընթացքում իսպանական ԶԼՄ-ները բազմիցս հաղորդել են, որ Ռոնալդուն գոհ չէ Բենիտեսից, քանի որ իրեն հարմարավետ չի զգում նրա տակտիկական սխեմաներում: Վերջերս ֆուտբոլիստն ինքը չբացառեց «Ռեալից» իր հեռանալը, ինչը դուր չեկավ Պերեսին: Բացի այդ, ֆրանսիական ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել այն մասին, որ պորտուգալացին դեմ չի լինի «ՊՍԺ» տեղափոխվելուն, ինչի մասին ասել է փարիզեցիների գլխավոր մարզիչ Լորան Բլանին` Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում կայացած 2 թիմերի խաղից հետո:
Սակայն նախօրեին դառնալով «Ոսկե խաղակոշիկի» քառակի դափնեկիր՝ Ռոնալդուն հայտարարել է. «Ես ցանկանում եմ կարիերաս ավարտել «Ռեալում», որովհետև այս ակումբում ինձ օգտակար եմ զգում»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը