
Տուխելը հոյակապ մարզիչ է, իսկ «Բորուսիան» իդեալական պայմաններ է առաջարկում

Ինչպես հաղորդում է Bild-ը, դորտմունդյան «Բորուսիայի» ղեկավարությունը շատ գոհ է թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի աշխատանքից:
Տուխելը փոխարինեց թիմում Յուրգեն Կլոպին, ով հրաժարական տվեց նախորդ մրցաշրջանի ավարտից հետո: 2014-15թթ. մրցաշրջանում թիմը երկար ժամանակ անհաջող ելույթներ էր ունենում և Գերմանիայի առաջնությունում զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը:
«Տուխելը հոյակապ մարզիչ է: Բայց «Բորուսիայի» ղեկավարությունն իր մտածված և հանգիստ գործողություններով նույնպես իդեալական պայմաններ է ստեղծում հաջողության համար»,- ասել է «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն:
Բունդեսլիգայի 12-րդ տուրից հետո «Բորուսիան» 29 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղը` ետ մնալով առաջատար «Բավարիայից» 5 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը