Մարդասիրական օգնության ծավալները նվազել են 14.2%-ով
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2015թ. հունվար-սեպտեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 2 891.4 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 14.7 մլրդ. դրամ կամ 30.8 մլն. ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մարդասիրական օգնության ծավալները նվազել են 14.2%-ով։
Ստացված օգնության 48.4%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 9.4%-ը` մանածագործական իրերը, 8.9%-ը`սարքեր և ապարատները, 7.2%-ը`մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 6.2%-ը`տարբեր արդյունաբերական ապրանքները, 4.2%-ը` կոշկեղեն, գլխարկներ, հովանոցներ, իսկ 15.7%-ը` մնացած ապրանքները: