Արագ և արդյունավետ դիետա
Healthylivingstyle կայքը ներկայացնում է արդյունավետ դիետա, որը կօգնի 1 շաբաթում ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամներից: Դիետայի մեջ են մտնում օգտակար և արդյունավետ բաղադրիչներ:
Նախաճաշ- Առավոտյան դատարկ ստամոքսին խմեք մեկ բաժակ կիտրոնով սառը ջուր, սա կօգնի մաքրել օրգանիզմը տոքսիններից և կլավացնի նյութափոխանակությունը: Կես ժամ անց 2 խնձոր կամ 2 նարինջ կերեք: Կարող եք դրանց փոխարեն մեկ մեծ գրեյպֆրուտ ուտել: Կարող եք մեկ բուռ ընկույզ, նուշ ուտել: Ընկույզն այնպիսի հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք հատկապես անհրաժեշտ են կանանց, այն մաքրում է օրանիզմն ազատ ռադիկալներից և արագացնում է նյութափոխանակությունը:
Լանչ– Այս դիետան թույլ է տալիս ուտել միս: Պետք է նաև 2 բաժակ կաթ կամ յոգուրտ ուտել:
Թարմ սեզոնային աղցանը՝ ձիթապտղի յուղով և մի փոքր աղով հրաշալի այլընտրանք է:
Ճաշ– Ճաշը պետք է ուտել մինչև ժամը 18:00-ն: Այն պետք է ներառի 2 հատ խաշած ձու, վարունգի կամ կանաչեղենից աղցան՝ ձիթապտղի յուղով ու մի փոքր աղով:
Ժամը 18:00-ից հետո ոչինչ մի կերեք: Կարող եք մի փոքր կանաչ թեյ պատրաստել և խմել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը