Ի՞նչ է ուզում պարզել Հայրիկյանը՝ եվրոպական դրոշներով ասուլիսի գալով

«Եթե որևէ մեկն ուզում է ճշտել՝ դիմացինը ՊԱԿ-ի շնի՞կ է, թե՞ այդ շնիկների հաչոցները երգ համարող մոլորյալ, պարզում է Եվրոպական դրոշները, եթե հաչեց, ուրեմն` կամ ՊԱԿ-ի գործակալ է, կամ էլ այդ շնիկների ազդեցության տակ ընկած»,- պարզաբանելով, թե ինչո՞ւ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին նամակ հանձնելու եկել եվրոպական և հայկական դրոշներով՝ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԻՄ առաջնորդն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովին նամակ հանձնեց, որում ասվում է, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը հակասահմանադրական է, ու ինքը կոչ է անում լուծարել հանձնաժողովը: Ըստ Պ. Հայրիկյանի՝ եվրոպական դրոշը քաղաքակրթական մոտեցում է, դա որևէ երկրի դրոշը չէ, դա «մեր ընտրությունն է և արդեն կատարած որոշումը». «Հայաստանը ԵՄ-ի հետ արդեն որոշակի համաձայնագրեր ունի կնքած, Հայաստանն ունի կողմնորոշում դեպի եվրոպական արժեքային համակարգը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30