Բաժիններ՝

Ինչպես հաշվարկել ապօրինի սպառված էլեկտրաէներգիան. Կառավարությունը հաստատել է մեթոդիկան

ՀՀ կառավարությունը այսօր հաստատել է էլեկտրական էներգիայի բաշխման համակարգում էլեկտրական էներգիայի ապօրինի սպառման դեպքերում սպառված էլեկտրաէներգիայի քանակի հաշվարկման մեթոդիկան: Այն կարգավորող մարմնին և շահագործող կազմակերպությանը հնարավորություն կտա էլեկտրաէներգիայի սակագների հաշվարկի ժամանակ տարանջատելու անխուսափելի կորուստներն այլ կորուստներից և վերականգնելու ապօրինի սպառման հետևանքով կրած վնասները:

Կառավարությունը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ հստակեցնելով ինժեներական ենթակառուցվածքի օբյեկտների կառուցման համար հողամասերի հատկացման ընթացակարգերը: Արդյունքում՝ կկրճատվեն պետական և համայնքային մարմինների կողմից իրականացվող վարչարարության հետևանքով ինժեներական ենթակառուցվածքի օբյեկտների կառուցման համար հողամասերի տրամադրման ժամկետները, ինչը կկրճատի նաև հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների ծառայություններին միացման ժամկետները: Այսպիսով՝ սահմանվում են ինժեներական ենթակառուցվածքի օբյեկտների կառուցման համար հողամասերի տրամադրման նպատակով դիմողի կողմից ներկայացվող դիմումի և դրան կից փաստաթղթերի ցանկը, վերջիններիս ներկայացման եղանակը, ներկայացված փաստաթղթերի փորձաքննության ժամկետները, թերի փաստաթուղթ ներկայացնելու դեպքում դիմողի կողմից վերջինիս շտկման հնարավորությունը, լիազոր մարմնի կողմից հողամասը տրամադրելու մասին որոշում կայացնելու համար նախատեսված ժամկետները, ինչպես նաև դրա մերժման հիմքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս