Բաժիններ՝

Մինչև կյանքիս վերջը կպահպանեմ հավատարմությունը «Արսենալին»

Եթե հեռանամ «Արսենալից», հաստատ չեմ աշխատի Անգլիայում. Արսեն Վենգեր

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ լոնդոնյան ակումբից հեռանալու դեպքում մտադիր չէ ավարտել մարզչական կարիերան:

«Եթե վաղը «Արսենալում» ինձ ասեն. «Ցտեսություն, Արսեն և շնորհակալություն ամեն ինչի համար», չեմ կարող խոստովանել, որ ես կավարտեմ կարիերաս և չեմ փորձի մարզել հետագայում:

Բայց անկասկած ես կզբաղվեմ դրանով, բայց արդեն ոչ Անգլիայում: Հաստատ կարող եմ ասել, որ մինչև կյանքիս վերջը կպահպանեմ հավատարմությունը «Արսենալին»:

Կարդացեք նաև

Ես ունեցել եմ առաջարկություններ այլ թիմերից, սակայն ես դրանք մերժել եմ: Ինձ դժվար է պատկերացնել, որ ես կկարողանայի աշխատել այլ ակումբում»,- ասել է Վենգերը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս