Բաժիններ՝

Համես Ռոդրիգեսը կլքի՞ «Ռեալը»

Ինչպես հաղորդում է հայտնի իսպանական պարբերական Don Balon-ը, մադրիդյան «Ռեալի» կիսապաշտպան Համես Ռոդրիգեսը դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի աշխատանքից և մտադիր է լքել ակումբը, եթե «սերուցքայինների» մարզիչը մնա իր պաշտոնում ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Աղբյուրի տեղեկության համաձայն, կոլումբիացի ֆուտբոլիստը դժգոհ է նրանից, որ հիմնական կազմում դաշտ դուրս չի եկել Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի «Սևիլիայի» հետ արտագնա խաղում: Խաղից հետո լրագրողների հարցին ի պատասխան՝ Բենիտեսն ասել է, որ ֆուտբոլիստը դեռ պատրաստ չէ ամբողջ խաղին մասնակցելու համար և նրան առջևում սպասվում է հսկայական աշխատանք: Բայց Ռոդրիգեսն ինքը նշել է, որ «Սևիլիայի» խաղից մի քանի օր առաջ ամբողջովին վերականգնվել է վնասվածքից և լավ վիճակում է եղել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս