Կրիշտիանու Ռոնալդուն հետագայի համար նախագծեր է պլանավորել
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բացառել է, որ ինքը հետագայում կպայքարի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար:
«Ես կարծում եմ, որ բավարար խելացի չեմ, որպեսզի լինեմ ՖԻՖԱ-ի նախագահ: Այնուհանդերձ, ես չեմ անհագստանում դրա մասին և նաև այն մասին, թե ինչ կլինի ինձ հետ հետագայում:
Ենթադրում եմ, որ ի վիճակի եմ խաղալ ֆուտբոլ ևս մի քանի տարի: Իսկ հետագայի համար ես ուրիշ նախագծեր եմ պլանավորել, որոնցով զբաղվելը ավելի հետաքրքիր է, քան ՖԻՖԱ-ի նախագահ լինելը»,- ասել է Կրիշտիանու Ռոնադլուն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը