Բաժիններ՝

15 ֆիլմ, որոնց վրա արժե ժամանակ ծախսել

Այս ֆիլմերից յուրաքանչյուրը տևում է ավելի քան երկուս ու կես ժամ: Բայց գերազանց ռեժիսորական և դերասանական աշխատանքի շնորհիվ դրանք նայվում են մի շնչով:

AdMe.ru-ն կազմել է այն ֆիլմերի ցուցակը, որոնց վրա արժե ժամանակ ծախսել:

«Կանաչ մղոն» («The Green Mile»)

«Կանաչ մղոն» ֆիլմը` ամերիկյան հայտնի ռեժիսոր Ֆրենկ Դարաբոնտի և Սթիվեն Քինգի համանուն վեպի էկրանավորումն գեղարվեստական դրաման նկարահանվել է 1999 թվականին: «Կանաչ մղոն» արժանացել և ներկայացվել է բազմաթիվ մրցանակների, որոնց թվում՝ 4 «Օսկար»՝ «Լավագույն դերասան», «Լավագույն ֆիլմ», «Լավագույն հնչունավորում» և «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգերում: 1_640x396

«Գլադիատոր» («Gladiator»)

«Գլադիատորը» 2000 թ. նկարահանված պատմական ֆիլմ է, որի ռեժիսորը Ռիդլի Սքոթն է, իսկ գլխավոր դերակատարներն են Ռասսել Քրոուն և Խոակին Ֆենիքսը։
«Գլադիատորը» արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում 5 «Օսկարի»: 2_640x399

«Լավը, վատը, չարը» («Il buono, il brutto, il cattivo»)

«Լավը, վատը, չարը» ֆիլմը հայտնի ռեժիսոր Սերժիո Լեոնեի նկարահանած վեստեռն ժանրի ֆիլմ է, կինոյի պատմության ամենադասական վեստեռն ֆիլմերից մեկը։ Ֆիլմում հնչող Էնիո Մորիկոնեի երաժշտությունը, կարելի է ասել, ավելի հանրահայտ է, քան ինքը ֆիլմը։ 3_640x491

«Մատանիների տիրակալը» («The Lord of the Rings»)

«Մատանիների տիրակալը» 3 մասից բաղկացած ֆիլմ է: Ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը այն նկարել է անգլիացի գրող Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի համանուն վեպի հիման վրա: 4_640x448

«Շինդլերի ցուցակը» («Schindler’s List»)

«Շինդլերի ցուցակը» ամերիկացի կինռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի ֆիլմն է, որը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ապրող Օսկար Շինդլերի մասին, ով փրկում է հազարավոր մարդկային կյանքեր: 5_640x419

«Ավատար» («Avatar»)

«Ավատարը» ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի ֆիլմերից է, որի գլխավոր դերերը մարմնավորում են Սեմ Ուորթինգտոնը, Զոի Սալդանան, Սիգուրնի Ուիվերը, Սթիվեն Լենգը, Միշել Ռոդրիգեսը, Ջովաննի Ռիբիզին, Ջոել Մուրը, Սի Սի Էյչ Պաունդերը, Ուես Ստյուդին, Լաս Ալոնսոն: 6_640x359

«Մատրիցա» («The Matrix»)

«Մատրիցա» ֆիլմը ռեժիսորներ Էնդի Վաչովսկիի և Լանա Վաչովսկիի ֆիլմերից է, որի գլխավոր դերերը մարմնավորում են Կիանու Ռիվզը, Լոուրենս Ֆիշբորնը, Կերի-Էնն Մոսը, Հյուգո Ուիվինգը, Ջո Պանտոլյանոն, Գլորիա Ֆոսթերը, Մարկուս Չոնգը, Ջուլիան Արահանգան, Մեթ Դորանը, Բելինդա ՄակԿլորին: 7_640x394

«Յոթ սամուրայներ» («Shichinin no samurai»)

«Յոթ սամուրայները» ճապոնական գեղարվեստական ֆիլմ է` հռչակավոր Ակիրա Կուրոսավայի դասական դարձած փիլիսոփայական դրաման: 8_640x400

«Մի անգամ Ամերիկայում» («Once Upon a Time in America»)

Սերժիո Լեոնեի «Մի անգամ Ամերիկայում» գանգստերական ֆիլմը նկարահանվել է 1984թ.: Այն մասամբ հիմնված է Հերի Գրեյի ինքնակենսագրական ստեղծագործության վրա: Կինոնկարում պատմվում է մի քանի գանգստեր ընկերների մասին, որոնք իրար հանդիպելով 20-րդ դարի սկզբներին Նյու Յորքի հրեական թաղամասում՝ հարստացել են 1920-30-ական թթ՝ «Արգելքի» տարիներին: 9_640x359

«Ապոկալիպսիսը հիմա» («Apocalypse Now»)

«Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմի ռեժիսորը Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան է: «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմը պատմում է Վիետնամի պատերազմի մասի: Ներկա ֆիլմի սցենարը գրել է հենց ինքը՝ Կոպպոլան, բայց սկզբնական սցենարի հեղինակը Ջոն Միլիուսն է, որը հիմնվել է Ջոզեֆ Կոնրադի «Մթության սիրտը» (1902 թվական) պատմվածքի վրա: Ֆիլմը ստացել է երկու «Օսկար»՝ «Լավագույն օպերատորական աշխատանք» և «Լավագույն ձայն» անվանակարգերում: 10_640x400

«Պատերազմ և խաղաղություն» («Война и мир»)

Լև Տոլստոյի համանուն վեպի հիման վրա նկարահանված «Պատերազմ և խաղաղություն» խորհրդային գեղարվեստական ֆիլմի ռեժիսորն է Սերգեյ Բոնդարչուկը: 1969թ. ֆիլմն արժանացել է «Օսկարի»` «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: 11_640x340

«Ծանոթացեք՝ Ջո Բլեք» («Meet Joe Black»)

«Ծանոթացեք՝ Ջո Բլեք» միստիկական դրաման պատմում է կյանքի ու մահվան մասին: Սցենարը գրվել է Ալբերտո Կասելլայի «Մահն արձակուրդ է վերցնում» պիեսի հիման վրա: Ֆիլմը 1934 թվականին նկարահանված «Մահն արձակուրդ է վերցնում» (անգլ.՝ «Death Takes a Holiday») ֆիլմի ռեմեյքն է, որ վերանկարահանվել էր դեռ 1971 թվականին: 12_640x384

«Պեռլ Հարբոր» («Pearl Harbor»)

«Պեռլ Հարբոր» ռազմական մելոդրամա է, որի ռեժիսորը Մայքլ Բեյն է։ Ֆիլմը երեք գլխավոր հերոսների սիրային եռանկյունու պատմություն է, որը տեղի է ունենում Երկրորդ Համաշխարհային պատերազմի իրադարձությունների ժամանակ: Ֆիլմը ստացել է «Օսկար» (լավագույն հնչյունային օպերատոր) և ներկայացվել է Ոսկե Գլոբուսի։ 13_640x490

«Ամպային ատլաս» («Cloud Atlas»)

«Ամպային ատլասը», ռեժիսորներ Լանա Վաչովսկիի, Թոմ Տիկվերի, Էնդի Վաչովսկիի ֆիլմերը, որի գլխավոր դերերը մարմնավորում են Թոմ Հենքսը, Հոլի Բերին, Ջիմ Բրոդբենտը, Ջիմ Ստյորջեսը, Բեն Ուիշոուն, Հյուգո Ուիվինգը, Պե Դու Նան, Հյու Գրանտը, Սյուզան Սարանդոնը, Ջեյմս Դ’Արսիը: Ֆիլմում միանգամից վեց պատմություն է պատմվում, որոնք տեղի են ունեցել տարբեր դարաշրջաններում: 14_640x448

«Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» («The Curious Case of Benjamin Button»)

«Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» անգլիացի կինոռեժիսոր Դեյվիդ Ֆինչերի ֆիլմն է, որի միջազգային պրեմիերան տեղի է ունեցել 2008թ․-ի դեկտեմբերի 25-ին: Ֆիլմի սցենարը, որը գրել են Էրիկ Ռոտն ու Ռոբին Սուինքորդը, հիմնված է Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի համանուն ստեղծագործության վրա: 15_640x407

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս