Սենյակային 10 բույսեր, որոնք կարող են մարդ սպանել
Սենյակային բույսերը կոչված են օդը մաքրելու և իրենց տեսքով հաճույք պատճառելու համար: Բայց դրանցից բոլորը չեն այնքան օգտակար, ինչպես մենք կարծում ենք: Բնության մեջ կան բազմաթիվ բույսեր, որոնք կարող են վտանգավոր լինել ինչպես մարդկանց, այնպես էլ ընտանի կենդանիների համար:
Ձեզ ենք ներկայացնում 10 ամենավտանգավոր սենյակային բույսերը, որոնցից ցանկալի է ազատվել:
1. Սանսեվերա (զոքանչի լեզու)
Այս բույսը բավականին անպահանջկոտ է և շատ լավ կատարում է օդը մաքրելու ֆունկցիան, բայց այն անհրաժեշտ է հեռու պահել երեխաներից, քանի որ սանսեվերան կարող է դառնալ կոկորդի ցավի, առատ թքարտադրության և սրտխառնոցի պատճառ:
2. Դրախտավարդ (հորտենզիա)
Այս ծաղկի կոկոնն ուտելուց մարդու մոտ սկսվում են որովայնի ցավեր, ինչպես նաև դժվարանում է շնչառությունը: Այս բույսից կարելի է նաև կոմայի մեջ ընկնել: Ավելի լավ է այն չպահել տանը:
3. Ալոե վերա
Այս հրաշալի բույսը բազում օգտակար հատկություններ ունի. այն վերականգնում է այրված և կտրված մաշկը: Բայց ալոե վերան չի կարելի ներս ընդունել. այն բորբոքում է աղիքները:
4. Նարգես
Նարգեսը, անխոս, շատ գեղեցիկ ծաղիկ է, բայց միևնույն ժամանակ շատ թունավոր: Այն կարող է առաջացնել սրտխառնոց և աղիքների գործունեության խանգարում, արյան բարձր ճնշում: Սոխուկն ուտելու դեպքում կարող է առաջացնել մարդու մահը:
5. Հիրիկ
Այս բույսը կարող է վտանգավոր լինել ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար: Այն առաջացնում է սրտխառնոց և ջերմության կտրուկ բարձրացում:
6. Հակինթ
Ինչպես և նարգեսը, այս ծաղիկները նույնպես առաջացնում են սրտխառնոց և աղիքների գործունեության խանգարում: Առավել ևս, այս ծաղիկները կարող են դառնալ ընտանի կենդանիների մահվան պատճառ:
7. Դիֆենբախիա
Շատ տարածված բույս է, բայց քչերը գիտեն, որ այն առաջացնում է կոկորդի հիվանդություն: Դիֆենբախիայի հյութը, ընկնելով մարդու օրգանիզմ, կարող է սպանել նրան:
8. Դափնեվարդ
Շատ թունավոր բույս է: Ընտանի կենդանին կմահանա, եթե նույնիսկ մի փոքր տերև ուտի: Իսկ մեծահասակ մարդկանց մոտ այն առաջացնում է թուլություն, գլխապտույտ և առիթմիա:
9. Սպատիֆիլիում
Հաճախ առաջացնում է ալերգիկ ռեակցիաներ, իսկ օրգանիզմ ընկնելիս կարող է դառնալ մահվան պատճառ:
10. Անգլիական բաղեղ
Այս բույսը նույնանման թունավոր է և մարդկանց, և կենդանիների համար: Այն առաջացնում է շնչառության խանգարում, դող, սրտխառնոց, իսկ ծայրահեղ դեպքերում նաև կաթված և կոմա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը