Դուք դեռ արքայադուստր եք, թե՞ արդեն թագուհի. սպասուհիների, արքայադուստրերի և թագուհիների մասին…
1. Սպասուհիները երազում են բարի փերիի մասին, արքայադուստրերը` գեղեցիկ արքայազնի, իսկ թագուհիները չեն երազում, այլ գործում են:
2. Սպասուհիները հավատում են, որ հրաշքներ լինում են: Արքայադուստրերի հետ դրանք իսկապես լինում են, իսկ թագուհիները իրենք են հրաշքներ գործում:
3. Սպասուհիները թույլ են, բայց ուժեղ են թվում: Արքայադուստրերը ուժեղ են, բայց թույլ են թվում: Թագուհիները դիմակների կարիք չունեն:
4. Սպասուհիները ժամանակից շուտ են գալիս: Արքայադուստրերը միշտ ուշանում են: Թագուհիները միշտ ճիշտ ժամին են գալիս:
5. Սպասուհիներն ամեն ինչում մեղադրում են իրենց: Արքայադուստրերը` ուրիշներին, թագուհիները եզրահանգումներ են կատարում:
6. Սպասուհիները չեն կարողանում հաղթել, արքայադուստրերը չեն կարողանում պարտվել, թագուհիները չեն մրցակցում:
7. Վիշապները սպասուհիներով չեն հետաքրքրվում: Վիշապները արքայադուստրերին ուտում են: Թագուհիները վիշապների հետ ընկերություն են անում:
8. Որովհետև սպասուհիները վիշապներով չեն հետաքրքրվում, արքայադուստրերը նրանցից վախենում են, իսկ թագուհիները նրանց ընտելցնում են:
9. Սպասուհիները, նույնիսկ լավիկները, իրենց տգեղ են համարում: Արքայադուստրերը, նույնիսկ շատ տգեղները, իրենց գեղեցկուհի են համարում: Թագուհիները այդպես էլ ժամանակ չեն ունենում իրենց նորմալ հայելու մեջ նայելու համար:
10. Սպասուհուն կարելի է չնկատել: Արքայադուստրին չի կարելի չնկատել: Թագուհուն չի կարելի չնկատել, երբ դա իրեն պետք է:
11. Սպասուհիները հնազանդ են, արքայադուստրերը քմահաճ են, թագուհիներ կարգապահ են:
12. Սպասուհիներ ցանկանում են գովասանք ստանալ, արքայադուստրերը ուշադրություն, թագուհիները` փորձ:
13. Սպասուհիները դիմանում են նվաստացմանը, արքայադուստրերը վրեժ են լուծում դրա համար, թագուհիներին նվաստացնել հնարավոր չէ:
14. Սպասուհիները սիրում են, արքայադուստրերը թույլ են տալիս իրենց սիրել, թագուհիները չեն մտածում` ով` ում:
15. Սպասուհիներն ամեն ինչ հասկանում են և դիմանում են: Արքայադուստրերը հասկանում են միայն այն, ինչ ուզում են: Թագուհիները հասկանում են ամեն ինչ և հեռանում են:
16. Սպասուհիները չեն կարողանում պահանջել, արքայադուստրերը չեն կարողանում սպասել, թագուհիները գիտեն, որ ամեն ինչ իր ժամանակին է լինում:
17. Սպասուհիները չեն ցանկանում մեծանալ: Արքայադուստրերը չեն ցանկանում ծերանալ: Թագուհիները գիտեն, որ ամեն ինչ իր ժամանակին է լինում:
18. Սպասուհիները տեսնում են աշխարհը սև գույներով, արքայադուստրերը` վարդագույն, թագուհիները` սև, վարդագույն և մյուս բոլոր գույներով:
19. Սպասուհիների հետ հեշտ է, արքայադուստրերի հետ` դժվար, թագուհիների հետ` հետաքրքիր:
20. Սպասուհի լինել դժվար է, արաքյադուստր լինել հեշտ է, թագուհի լինել` միտք ունի:
21. Սպասուհի դառնալու համար բավարար է վարձվել, արքայադուստր պետք է ծնվել, իսկ արքայադուստրին թագուհի դարձնում է մեծ աշխատանքը և հաջողությունը:
22. Սպասուհին երազում է թողնել աշխատանքը և հանդիպել արքայազնի: Արքայադուստրը երազում է գեղեցիկ կավալերի և խնամակալությունց ազատվելու մասին, իսկ թագուհին` երիտասարդության և այն մասին, որ իրեն հանգիստ թողնեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը