
Անա Իվանովիչը ճանաչվել է մոլորակի ամենասեքսուալ թենիսիստուհին, Մարիա Շարապովան երկրորդն է

Վարկանիշը կազմվել է իտալական Victoria Milan ծանոթությունների կայքի հետևորդների վարկածով:
Սերբ մարզուհուն իրենց ձայներն են տվել հարցվածների 24 տոկոսը: Ինչպես հաղորդում է Mirror-ը, Ռուսաստանի թենիսիստուհի Մարիա Շարապովայի օգտին քվեարկել են 21 տոկոսը, իսկ կանադուհի Էժենի Բուշարի օգտին 19 տոկոսը:
Այս մարզուհիներին հետևում են Կարոլին Վոզնյացկին (11 տոկոս), Անգելիկա Կերբերը (10 տոկոս), Գարբինիե Մուգուրուսան (5 տոկոս), Ագնեշկա Ռադվանսկայան (4 տոկոս), Սերենա Ուիլիամսը (3 տոկոս), Պետրա Կվիտովան (2 տոկոս) և Սիմոնա Հալեպը (1 տոկոս):
Հարցմանը մասնակցել են 4589 տղամարդ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը