Բաժիններ՝

Մենք արդեն ապացուցել ենք, որ առանց Մեսսիի էլ կարող ենք գլուխ հանել. Լուիս Էնրիկե

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն իր կարծիքն է հայտնել վնասվածք ստացած Լիոնել Մեսսիի բացակայությամբ թիմի խաղի մասին:

«Մամուլն անընդհատ պնդում է, որ մենք կախված են Մեսսիից: Իհարկե, երբ նա մեզ հետ է, մենք ավելի լավ ենք խաղում, բայց մենք արդեն ապացուցել ենք, որ կարող են գլուխ հանել նաև առանց նրա:

Մենք գերազանց թիմ ունենք և յուրաքանչյուր ֆուտբոլիստ Մեսսիի բացակայությամբ ավելի է լավացրել խաղը:

«Բարսելոնան» ավելին է, քան Նեյմարն ու Սուարեսը, և մենք պետք է աշխատենք, որպեսզի պաշտպանությունն ու կիսապաշտպանությունն էլ իրենց բարձրության վրա լինեն:

Մեսսիի վերականգնումը գերազանց է անցնում, իհարկե, ես կգերադասեի, որպեսզի բոլոր ֆուտբոլիստները շարքում լինեին, բայց գլխավորը նրանց առողջությունն է: Ոչինչ չկա ավելի վատ վնասվածք ստացած ֆուտբոլիստի համար, քան անհաջող բուժումը»,- նշել է Լուիս Էնրիկեն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս