Բաժիններ՝

Երկրորդ խաղակեսում «Վեսթ Բրոմվիչը» հոգնեց և մեզ մոտ պահեր առաջացան. Լուի Վան Գալ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը մեկնաբանել է ԱՊԼ-ի 12-րդ տուրում «Վեսթ Բրոմվիչի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0):

«Յուրաքանչյուրը, ով խաղացել է ֆուտբոլ, գիտի, որ ամենածանրը պաշտպանությունից խաղացող թիմին գոլ խփելն է: Տարածություն կա միայն եզրերում և մենք աշխատում էինք դա օգտագործել: Խաղի միակ մեթոդը, նման պաշտպանվող և կազմակերպված թիմի դեմ այն է, որը մենք գործադրեցինք: Անհրաժեշտ է համբերություն:

Երկրորդ խաղակեսում «Վեսթ Բրոմվիչը» հոգնեց և մեզ մոտ պահեր առաջացան:

Գոլը փոխեց խաղը. մենք ավելի շատ տարածություն ստացանք: Հետո կարելի էր տեսնել արդեն Անտոնի Մարտիալի մակարդակը: 2-րդ գոլը մենք խփեցինք շնորհիվ նրա գործողությունների»,- ասել է Վան Գալը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս