Բաժիններ՝

Չի կարելի երաշխավորել, որ Ռոնալդուն հաջորդ տարի կմնա «Ռեալում». Ռաֆայել Բենիտես

Իսպանացի մարզիչը պատասխանում է հարցերին, որոնք առաջացել են «թագավորական ակումբի» գլխավոր աստղի խոսքերից հետո:

Ավելի վաղ Կրիշտիանուն հայտարարել էր, որ հեշտությամբ պատկերացնում է «Ռեալից» իր հեռանալը և աչքի էր ընկել Չեմպիոնների լիգայի «Ռեալ» – «ՊՍԺ» խաղից հետո Լորան Բլանի հետ փսփսալիս:

«Դուք ցանկանում եք իմանալ, իմ կարծիքն այն մասին, թե ինչ փսփսաց Ռոնալդուն Բլանի՞ն: Իսկ Դուք գի՞տեք, թե ես նրան ինչ ասացի: Ո՞չ: Դե ինչ, ես արդեն պատասխանեցի Ձեր հարցին: Չէ որ Դուք ամեն ինչ գիտեք ակումբի նախագահի և Ռոնալդուի միջև փոխհարաբերությունների մասին և Դուք գիտեք, թե Ռոնալդուն ինչ պրոֆեսիոնալ է մոտենում գործին:

Կարող եմ ես վստահորեն ասել, կմնա հաջորդ տարի Ռոնալդուն «Ռեալում», թե ո՞չ: Իսկ Դուք կարո՞ղ եք վստահ լինել, որ 1 տարի անց չեք փոխի Ձեր աշխատանքը: Դա անհնարին է: Եվ այդպես բոլորիս հետ:

Ես տեսնում եմ երջանիկ թիմ, որը գերազանց մարզվում է և երջանիկ, գոլեր խփող Կրիշտիանու Ռոնալդուին»,- Բենիտեսին ցիտում է Goal.com-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս