Ժոզե Մոուրինիոն առաջին անգամ կարիերայում պարտություն է կրել առաջնության 7 խաղերում
Պորտուգալացին բոլոր շանսերն ունի ավելի վատթարացնելու հակառեկորդը. առջևում դեռ 26 տուր կա:
«Չելսիի» գլխավոր մարզիչը սահմանել է անձնական հակառեկորդային սերիա: Առաջին անգամ կարիերայում Ժոզեն պարտություն է կրել առաջնության 7 խաղերում և դա այն դեպքում, երբ առջևում դեռ Անգլիայի Պրեմիեր լիգայի 26 տուր կա:
ԱՊԼ-ի 12-րդ տուրում «Սթոք Սիթին» հաղթանակ տարավ «Չելսիի» նկատմամբ` 1:0 հաշվով:
12 օրվա ընթացքում «Չելսին» 2 ագնամ պարտություն է կրել «Սթոք Սիթիից»:
«Չելսին» գրավում է մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը