Բաժիններ՝

Եվրոպայի լիգան պրոբլեմ չէ Անգլիայի համար, իսկ ձմեռային արձակուրդի բացակայությունը պրոբլեմ է. Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչը չի պատրաստվում Եվրո գավաթի խաղերին դուրս բերել պահուստային կազմը:

«Եթե Դուք մասնակցում եք Չեմպիոնների լիգային, ապա պետք է խաղաք չորեքշաբթի և շաբաթ: Բայց ոչ ոք չի ասում, եկեք «Ռեալի» դեմ հանենք 17 տարեկան տղաներին: Դա անարդար կլինի նրանց հանդեպ: Այո, նրանք փորձ կստանան, բայց ոչ այն փորձը, որը պետք է:

Իսկ ինչու՞մն է տարբերությունը չորեքշաբթիի և հիգշաբթիի միջև, երբ խաղում ես Եվրոպայի լիգայում: Հնարավոր է, միակ տարբերությունը նրանում է, որ մի մրցաշարը Ձեզ ավե՞լի է դուր գալիս:

Չորս շաբաթվա ընթացքում մենք անցկացրել ենք 6 խաղ: Դա այդքան էլ շատ չէ: Լավագույն մարզումները հիմա խաղերն են:

Եթե Դուք անհանգստանում եք հոգնածությունից և կարծում եք, որ մենք շատ խաղեր ունենք, ապա եկեք չխաղանք ծննդյան տոներին: Այո, Անգլիայում խաղերը շատ են, բայց Եվրոպայի լիգան պրոբլեմ չէ անգլիական թիմերի համար, իսկ ահա ձմեռային դադարի բացակայությունը կարող է պրոբլեմ լինել»-. Կլոպին ցիտում է The Mirror-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս