Բաժիններ՝

Կրիշտիանուն կավարտի կարիերան «Ռեալում»

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը հերքել է իր, այսպես ասած՝ հաճախորդի` «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր վերադարձի մասին լուրերը, հերթական անգամ ընդգծելով, որ պորտուգալացին ամենայն հավանականությամբ կարիերան կավարտի Մադրիդում:

«Հիմա շատ խոսակցություններ կան, ամեն օր նոր պատմություններ են հայտնվում: Բայց եթե Դուք ինձ հարցնեք, ապա ես կասեմ, որ Կրիշտիանուն կավարտի կարիերան «Ռեալում»: Նա այնտեղ դեռ շատ երկար կխաղա»,- Sky Sports-ի փոխանցմամբ՝ ասել է Մենդեշը:

Նա պատմել է նաև 2003թ. «Սպորտինգին» «Մանչեսթեր Յունայթեդ» Ռոնալդուի տեղափոխության հանգամանքների մասին:

«Դուք սխալ պատկերացում ունեք այն մասին, որ Կրիշտիանուն ցնցող խաղ է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ, որից հետո անգլիական ակումբն իբր ցանկացել է գնել նրան: Ամեն ինչ այդպես չի եղել: Շատ մեծ ակումբներ ցանկանում էին ձեռք բերել Ռոնալդուին, բայց Ֆերգյուսոնը նրան խաղային ժամանակ էր երաշխավորում: «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց առաջ ես հանդիպել եմ մարզչի հետ և նա ասել էր, որ եթե մենք համաձայնենք,ապա Ռոնալդուն կխաղա թիմի հանդիպումների կեսում: Դա առանցքային գործոն էր»,- ավելացրել է Մենդեշը:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս