Բաժիններ՝

«Պուլկովո» օդանավակայանից տարհանում են «Կոգալիմավիայի»՝ Եգիպտոս թռչող ուղևորներին

Ինչպես հայտնում է LifeNews-ի թղթակիցը, որը եղել է Սանկտ Պետերբուրգ-Շարմ-էլ-Շեյխ ուղևորվող ինքնաթիռի տարհանվող ուղևորների թվում, օդանավակայանում բուքսիր կատարողը կոտրել է շասսիի առջևի կանգնակը:

Ինքնաթիռին մոտեցել են հրշեջ ծառայության ու ՌԴ ԱԻՆ-ի մեքենաները, հայտնում է LifeNews-ը:
Մասնագետները եկել են եզրակացության, որ ուղևորներն ու ինքնաթիռի անձնակազմի անդամները պետք է լքեն օդանավը: Գործակալության թղթակցի հաղորդմամբ՝ սրահում խուճապ չի տիրել, մարդիկ հավաքել են իրերն ու լքել օդանավը:
Հավելենք, որ ինքնաթիռը, որտեղ տեղի է ունեցել արտակարգ դեպքը դարձյալ աերոբուս է, հենց այնպիսի ինքնաթիռ է, որը կործանվել է Սինայի թերակղզում հոկտեմբերի 31-ին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ «Կոգալիմավիայի» այսօրվա չվերթը երկու անգամ արդեն հետաձգվել էր:

https://www.youtube.com/watch?v=LOenwP1gG2U

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս