
Էժեն Լաքոստի կողմից արված հայկական զգեստների էսքիզները՝ «Պողիկտոս» օպերայի համար

Peopleofar.com բլոգը հրապարակել է Էժեն Լաքոստի (Eugène Lacoste) կողմից 1877-1878թթ. ստեղծված՝ 2-3-րդ դարերը ներկայացնող հայկական զգեստների էսքիզները:
Դրանք օգտագործվել են թատրոններում՝ սուրբ Պողիկտոսի մասին պատմող օպերայում:
Պողիկտոսը հռոմեացի սուրբ էր, ով ապրել է 3-րդ դարում: Օպերայի սյուժեի հիմքում ընկած է Մալաթիա (Մելիտենե) քաղաքում ապրած Պողիկտոսի պատմությունը։ Պողիկտոսը քրիստոնեություն էր ընդունել, ենթարկվել էր հետապնդումների և տանջամահ արվել։
Լաքոստի էսքիզները պատկերում են մինչքրիստոնեական հին հայկական զգեստները:
Նշվում է, որ այդ ժամանակ Հայաստանը բազմաթիվ կրոնների համակեցության վայր էր, որտեղ իրար կողքի գոյատևում էին հայկական հեթանոսությունը, հռոմեական, պարսկական կրոնները:
Ներկայացնենք Էժեն Լաքոստի գեղեցիկ էսքիզները: