
«Ես հաղթանակի շանսեր ունեի». Ռաֆայել Նադալ

Իսպանացի թենիսիստը մեկնաբանել է Բազելի մրցաշարում Ռոջեր Ֆեդերերի կողմից կրած պարտությունը:
«Իմ նպատակն է՝ վերադառնալ նախկին մակարդակիս, որը թույլ կտա հավասարի նման պայքարել աշխարհի լավագույն խաղացողների հետ: Այսօր ես արժանի դիմադրություն ցույց տվեցի շատ ուժեղ մրցակցի: Մենք երկուսս էլ լավ խաղ ցուցադրեցինք: Ես հաղթանակի շանսեր ունեի, բայց երրորդ սեթում Ռոջերը շատ վստահ էր գործում: Ցանկանում եմ շնորհավորել նրան հերթական տիտղոսի համար: Հոգեբանական իմաստով այս շաբաթն ինձ շատ բան տվեց»,- Նադալի խոսքերն է ցիտում АТР-ի պաշտոնական կայքը:
Ռոջեր Ֆեդերերը հաղթեց Նադալին մրցաշարի եզրափակիչ խաղում – 6:3, 5:7, 6:3:
Ֆեդերերը նվաճեց 7-րդ տիտղոսը Բազելում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը