
Նորզելանդացի ռեգբիստ Սոնի Բիլ Ուիլյամսն Աշխարհի առաջնության ոսկե մեդալը նվիրել է 14-ամյա ֆանատին

«Օլլ Բլեքսի» աստղ Սոնի Բիլ Ուիլյամսն Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղից հետո երջանկացրել է պատանի երկրպագուին:
Դրվագը տեղի է ունեցել շաբաթ օրը, Լոնդոնում անցկացված Նոր Զելանդիա-Ավստրալիա խաղի եզրափակիչ սուլիչից հետո:
«Մենք պատվո շրջան էինք կատարում, երբ դաշտ դուրս թռավ մի տղա, որին գետնին գցեց հսկիչը: Իմ մեղքը եկավ տղան: Եթե դա իմ փոքր եղբայրը լիներ, ապա ստյուարդն ինձանից հաստատ կստանար: Ես տղային թևիս տակ վերցրի և որոշեցի նրա երեկոն ավելի հիշարժան դարձնել: Ավելի լավ է այս մեդալը նրա պարանոցից կախված լինի, քան իմ»,- ցիտում է Ուիլյամսին The Guardian-ը:
Նորզելանդացիները հաղթեցին Ավստրալիային 34:17 հաշվով: «Օլլ Բլեքսը» պաշտպանեց տիտղոսը և դարձավ աշխարհի եռակի չեմպիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը