
36-ամյա տղամարդը, օգտվելով մոր հետ միայնակ լինելուց, նրա հետ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ, ապա բռնաբարել նրան

Դատարան է ուղարկվել 36-ամյա տղամարդու վերաբերյալ քրեական գործը:
Նախաքննության ընթացքում նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, օգտվելով մոր հետ միայնակ լինելու հանգամանքից վերջինիս հետ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ, այնուհետև մոր կամքին հակառակ նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 138-րդ հոդվածի 1-ին մաս՝ բռնաբարություն, 139-րդ հոդվածի 1-ին մաս՝ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները:
Նա կալանավորված է: