
Ֆրանսիան սկսել է հետաքննել Ասադի ռազմական հանցագործությունները. ԶԼՄ-ներ

Փարիզի դատախազությունը սկսել է հետաքննել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռազմական հանցագործությունները:
Ինչպես հայտնում է AFP գործակալությունը, հղում կատարելով արդարադատության ու դիվանագիտական շրջանակներում աղբյուրներին, հետաքննությունն սկսվել է սեպտեմբերի 15-ին ու ընդգրկում է 2011-2013 թվականները:
Գործակալության տվյալով՝ դատախազությունը հենվում է ապացույցների վրա, որը ներկայացրել է Սիրիայի Զինված ուժերի նախկին լուսանկարչի ներկայացրած ապացույցների վրա, ով հայտնի է Կեսար կեղծանունով:
2013թ. հուլիսին նկարիչը փախել է Սիրիայից՝ իր հետ տանելով մոտ 55 հազար լուսանկար, որոնցում պատկերված են Սիրիայի քաղաքացիական պատերազմի զոհերն ու դաժանությունները: