Բաժիններ՝

Պատմաբանը ահազանգում է. «Բա չկա՞ մեկը՝ որ պալատը որպես հարդանոց օգտագործողին ասի՝ էդ ինչ ե՞ս անում»

Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է, որ Վայոց ձորում գտնվող Չեսար իշխանի պալատը,  որը եզակի կառույց է, որպես հարդանոց է օգտագործվում:

«Սա Հայաստանի եզակի հուշարձաններից մեկն է. Չեսար իշխանի պալատը, նրա՝ ով կառուցել է նաև Սելիմի քարավանատունը: Նման երկրորդ հուշարձան ուղղակի չկա:
Իհարկե՝ ընդգրկված է պետական նշանակության հուշարձանների ցանկում, իհարկե պահպանվում է պետության կողմից: Եթե Վայոց Ձորում փորձեք մի որևէ հուշարձանի լայնությունը չափել՝ միանգամից կհայտնվեն մի քանի հսկողներ, շտապ կզանգեն Երևանից՝ էդ ինչ ե՞ք անում:

Բա չկա՞ մեկը՝ որ պալատը որպես հարդանոց օգտագործողին ասի՝ էդ ինչ ե՞ս անում»,- ահազանգում է պատմաբանը:

Chesar (2) Chesar (3) Chesar (1)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930