«Զորավարժությունները վաղուց էին նախատեսված»

«Զորավարժությունները նախատեսված էին վաղուց, դրանք պետք է դառնային «Շանթ 2015»-ի ինչ-որ մի տեղ տրամաբանական շարունակությունը: Եթե մենք քննարկենք կամ հարցին մոտենանք այդ կոնտեքստում, որ այլևս ՀԱՊԿ նախագահող երկիրը ՀՀ-ն է, ապա ամեն տարի այն երկիրը, որ նախագահում է, նրա տարածքում անցկացնում են համատեղ զորավարժություններ: Այս զորավարժություները պետք է դիտարկել այդ կոնտեքստում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի Կենտրոնական ռազմական օկրուգի ստորաբաժանումների Հայաստան ժամանումը և ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտ եղաբայրություն-2015» համատեղ վարժանքների անցկացումը, դրանց փոխկապվածությունը հայ-ադրբեջանական սահմանային լարված իրադրության հետ:

Ըստ նրա՝ այս զորավարժություններն, անշուշտ, անուղակի ազդեցություն կունենան ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին իրադրության վրա, այլև հարավային ուղղությամբ ևս, նույնիսկ Մերձավոր Արևելքի զարգացումների կոնտեքստում. «Խոսքը գնում է ՀԱՊԿ ուժերի ռազմական պատրաստակամության մասին: Նա չի կարող ունենալ լոլկալ, զուտ Հարավային Կովկասում նշանակություն: Այսինքն՝ միջազգային այս կառույցը դրսևորում է պատրաստակամություն և դա հաշվի է առնվում բոլորի կողմից»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Կենտրոնական ռազմական օկրուգի ստորաբաժանումներ են ժամանել Հայաստան: Ասվում է, որ նրանք մասնակցելու են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի «Անխախտ եղաբայրություն-2015» համատեղ վարժանքներին: Նախօրյակին կատարվել Է Սամարայի մարզից զորքերի վերատեղաբաշխում և նրանց տեղավորում Հայաստանի ռուսական զորախմբի ուժերի ու միջոցների օգտագործմամբ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս