Բաժիններ՝

ԱՄՆ-ը հրաժարվել է ԴԱԻՇ-ի դեմ համատեղ պայքարից. Պեսկով

ԱՄՆ զինվորական մասնագետները հրավիրվել են մասնակցել Բաղդադում տեղեկատվական կենտրոնի աշխատանքներին, սակայն մերժել են առաջարկը, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Գաղտնիք չէ, որ Բաղդադի կենտրոնում աշխատելու համար հրավիրվել էին նաև ամերիկացի մասնագետներ: Ցավոք, նրանք չեն մասնակցել առաջին միջոցառումներին, առաջին խորհրդակցություններին»,- Պեսկովի հայտարարությունը մեջբերում է Interfax-ը:

Ի դեպ, Իրանին, Իրաքին, Սիրիային ու Ռուսաստանին կարող են միանալ այլ երկրներ ևս:
«Պուտինը հույս է հայտնում, որ անհրաժեշտության դեպքում այդ համակարգող մեխանիզմին կմիանան նոր մասնակիցներ»,- հայտարարել է Կրեմլի մամլո քարտուղարը:
Համակարգող կենտրոնը պետք է սկսի գործել մոտակա ամիսներին: Ռուսաստանը, Սիրիան, Իրաքն ու Իրանը պետք է փոխանակեն ԴԱԻՇ-ին վերաբերող հետախուզական տվյալներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930