![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիան հայտարարել է տասնյակ քուրդ զինյալների ոչնչացման մասին
![](https://168.am/wp-content/uploads/2015/09/Turkey.jpg)
Թուրքիայի գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել՝ կապված հակաահաբեկչական գործողության հետևանքով «Քրդստանի աշխատավորական» (PKK) կուսակցության զինյալների սպանության հետ:
Հայտարարության մեջ ասվում է, որ Իրաքի հյուսիսում իրականացված գործողությունների հետևանքով ոչնչացվել է 19, իսկ թուրքական Հաքքարի նահանգում՝ 6 քուրդ զինյալ:
Հաղորդվում է նաև, որ Բիթլիս նահանգում երկաթուղային ճանապարհի մոտ հայտնաբերվել ու վնասազերծվել է պայթուցիկ սարք, սակայն երկաթուղուն լուրջ վնաս է հասցվել:
Դաթվան շրջանում էլ քուրդ զինյալները հարձակվել են ավտոմեքենայի վրա, տուժել է երկու քաղաքացիական անձ, հայտնում է APA գործակալությունը: