Բաժիններ՝

Եվրոպայում ներգաղթյալների թիվը գերազանցել է կես միլիոնը

ՄԱԿ-ի փախստականների հարցով գործակալությունը հայտնել է, որ այս տարի Եվրոպա ժամանած ներգաղթյալների թիվն արդեն գերազանցել է 500 հազարը, ինչը նախորդ տարվա համեմատ կրկնակի շատ է, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Վերջին տվյալների համաձայն՝ ավելի քան 514 հազար մարդ է ժամանել Եվրոպա ծովով, նրանց հաջողվել է ողջ մնալ, իսկ գրեթե 3 հազար մարդ համարվում է անհետ կորած կամ խեղդված:

ՄԱԿ-ի տվյալով՝ ներգաղթյալների մեծ մասը Եվրոպա է ժամանում Սիրիայից:
Կազմակերպությունում նշում են, որ Եվրոպա տեղափոխվել ցանկացողների թիվը կնվազի՝ կապված եղանակի ցրտելու հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930