Բաժիններ՝

Սուպերմոդել Ժիզել Բունդխենը գիրք է թողարկել իր էրոտիկ նկարներով

Բրազիլացի սուպերմոդել Ժիզել Բունդխենն իր բաց ֆոտոսեսիաներով գիրք է թողարկել: Այն նվիրված է մոդելի կարիերայի 20-ամյակին, հայտնում է Vogue-ը:
Լուսանկարչական գրքում զետեղված են աստղի մի քանի հարյուր լուսանկարներ նորաձևության ցուցադրություններից, ֆոտոսեսիաներից ու տնային արխիվից:

Գրքի համար շապիկ է ընտրվել լուսանկարիչ Իրվին Փենի՝ մերկ Բունդխենի լուսանկարը:
Գիրքն արժե 700 դոլար, այն թողարկվել է ընդամենը 1000 օրինակով, որոնցից յուրաքանչյուրը համարակալված է ու ստորագրված մոդելի կողմից:

Բունդխենը բոլոր ժամանակների ամենահաջողակ մանեքեններից է համարվում:
Վերջերս նա գլխավորեց աշխարհում ամենաբարձր վարձատրվող մոդելների վարկանշային աղյուսակը՝ ըստ Forbes ամսագրի վարկածի:

Ըստ պարբերականի՝ 2014թ. հունիսից 2015թ. հունիսը մոդելը վաստակել է մոտ 44 մլն դոլար: Մեկ տարի առաջ նրա վաստակը Forbes-ը գնահատել է 47 մլն դոլար:

Չնայած պոդիումից հեռանալու մասին լուրերին՝ 35-ամյա Բունդխենը շարունակել է գումար վաստակել՝ շնորհիվ այնպիսի բրենդների հետ պայմանագրերի, ինչպիսիք են Carolina Herrera-ն, Emilio Pucci-ն ու Balenciaga-ն: Բացի այդ՝ նա գումար է վաստակում նաև կոշիկի ու ներքնազգեստի սեփական հավաքածուների շնորհիվ:

1687980

1687981

1687982

1687983

1687984

1687987

1687990

1687991

1687986

1687988

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս