
Nike-ը թողարկել է «ուտելի» մարզակոշիկներ

Մարզական Nike ապրանքանիշը նորացրել է կանացի մարզակոշիկների Air Max 90 City շարքը ш մոդելով, որոնք կոչվում են աշխարհի տարբեր քաղաքների՝ Նյու Յորքի, Փարիզի, Տոկիոյի, Լոնդոնի, Շանհայի ու Միլանի աղանդերների ու ըմպելիքների անվանումներով:
Մարզակոշիկները պատրաստված են կաշվից, զամշից ու վառ ու պաստելային երանգների սինթետիկ նյութերից, հայտնում է Lenta.ru-ն:
Այսպես, Նյու Յորքի հետ ասոցիացվելու համար Nike-ի կրեատիվ թիմը ընտրել է ելակի չիզքեյք, Տոկիոյինը՝ սպիտակ բրնձե կրեպեր: Փարիզը դիզայներների հետ ասոցիացվում է բաց մանուշակագույն մակարունների հետ:
«Շանհայյան» մարզակոշիկները հագեցած վարդագույն են:
«Աղանդեր»-մարզակոշիկները վաճառվում են Nike-ի խանութներում՝ աշխարհի տարբեր երկրներում, ինչպես նաև՝ բրենդի պաշտոնական կայքում: