Օսլան՝ բոտոքսի դեմ. Լավագույն դիմակը հասուն մաշկի համար. խորհուրդ է տալիս մասնագետը
Տարիքային փոփոխություններն առաջին հերթին ի հայտ են գալիս կնոջ դեմքին և պարանոցին: Առաջին նշանները նկատելով՝ կանայք փորձում են ազատվել դրանցից տարբեր կոսմետիկ միջոցների, բոտոքսի կամ վիրահատական միջամտությունների միջոցով: Այս ամենից կարելի է խուսափել՝ օգտագործելով բնական միջոցներով պատրաստված դիմակ, որը հարթեցնում է կնճիռներն ու մաշկի անհարթությունները: Դիմակի հիմնական բաղադրատոմսն օսլան (крахмал) է: Այն հարմար է հասուն մաշկի համար:
Ձեզանից կպահանջվի՝
- 1-1.5 ճ/գ կարտոֆիլի օսլա (крахмал)
- 5ճ/գ գազարի հյութ
- 1ճ/գ թթվասեր
- Ջուր
Կարտոֆիլի օսլան լցրեք տարայի մեջ, վրան ավելացրեք 0.5ճ/գ ջուր և լավ խառնեք: Խառնուրդը լցրեք կաթսայի մեջ, ապա վրան ավելացրեք 0.5լ եռացրած ջուր և եփեք՝ մինչև խտանա: Ավելացրեք գազարի հյութն ու թթվասերը:
Ամբողջը լավ խառնեք և թողեք սառչի:
Դիմակը պետք է բարակ շերտով քսել դեմքին և թողնել 20-25 րոպե: Ապա լվացեք դեմքը տաք ջրով և խոնավեցնող քսուք քսեք: Դիմակի մնացած մասը կարող եք պահել սառնարանում:
3 օր շարունակ, ամեն երեկո կատարեք այս նույն գործողությունը: Պրոցեդուրան պետք է կրկնել մեկ շաբաթ անց:
Դիմակն օգտագործելուց հետո կզգաք, որ ձեր մաշկը փափկել և նրբացել է, ավելի խոնավ և առողջ է դարձել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը