
«Կրակում էին տների ուղղությամբ, գյուղում արկեր են պայթել, ապակիներից բան չի մնացել». Բերդավանի գյուղապետ. yerkir.am

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ հակառակորդի գնդակից Բերդավանի 2 բնակիչ է զոհվել: Yerkir.am-ի հետ զրույցում Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը հայտնել է, որ գիշերը խաղաղ է անցել, կրակոցներ չեն հնչել:
«Հիմա էլ իրավիճակը խաղաղ է: Գյուղում արկեր են պայթել, երեկ կրակում էին տների ուղղությամբ: Մեր մշակույթի տան ապակիներից բան չի մնացել, ամբողջությամբ փշրվել են»,- ասաց գյուղապետը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: