Սիրիայում պատերազմը հնարավոր է դադարեցնել՝ օգնելով Ասադին. Պուտին
Սիրիական ճգնաժամը հնարավոր է լուծել միայն այդ երկրում ամրապնդելով պետական իշխանությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեա իր ուղևորության նախօրեին ամերիկյան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Ու չկա սիրիական ճգնաժամի լուծման այլ եղանակ, քան գործող պետական ինստիտուտների ամրապնդումն ու նրանց օգնություն ցուցաբերելը՝ ահաբեկչության դեմ պայքարում»,- հավելել է Պուտինը:
Նա ասել է, որ հարկավոր է աջակցել, որ սիրիական իշխանությունները «երկխոսություն վարեն ընդդիմության առողջ հատվածի հետ ու անցկացնեն բարեփոխումներ»:
«Իմ խորին համոզմամբ՝ այլ ուղղությամբ գործողությունները, որոնք ուղղված են լեգիտիմ կառավարության ոչնչացմանը, կստեղծեն մի իրավիճակ, որը կարելի է տեսնել տարածաշրջանի մյուս երկրներում, օրինակ՝ Լիբիայում, որտեղ ավերված են պետական ինստիտուտները: Մենք նման իրավիճակի ենք, ցավոք, ականատես լինում նաև Իրաքում»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը: